Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 29-րդ շաբաթ. morevmankan.am
Երկար սպասված փոքրիկն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Ապագա մայրը վայելում է իր հղիությունը: Բայց այս շրջանում նա կարող է խիստ հոգնել: Հաճախ այդ հոգնածության պատճառը քնի հետ կապված խնդիրներն են: Քնի համար հարմար դիրքի փնտրտուքում կարող են գիշերներ անցնել: Պետք է շատ հանգստանալ, քանի որ օրգանիզմն առանց այն էլ աշխատում է լարված ռեժիմով: Հոգսերը պետք է հաճելի լինեն. ժամանակն է պատրաստել երեխայի հագուստը, ընտրել մանկասայլակ, մտածել, թե ինչպիսի մահճակալ է պետք փոքրիկին:
Պտղի զարգացումը
Սկսում են գործել ջերմակարգավորման մեխանիզմները. Երեխան կարողանում է պահպանել մարմնի սեփական ջերմությունը:
Փոքրիկի քաշը մոտավորապես 1150 գրամ է, հասակը՝ 37 սմ: Աճման համար նրան անհրաժեշտ են սպիտակուցներ, վիտամին С, ֆոլաթթու, կալցիում և երկաթ: Անհրաժեշտ է կարգավորել մոր սնունդը այդ պահանջներին համապատասխան: Ի դեպ, կալցիումն այն ամենակարևոր էլեմենտներից է, որոնք մասնակցում են ոսկրային համակարգի ձևավորմանը: Ամեն օր երեխան յուրացնում է մոտավորապես 250 մգ կալցիում:
Մոր վիճակը
Հոգնածության զգացողությունը կարող է բավականին ուժեղանալ: Հաճախ դրա պատճառը վատ քունն է, ընդհանուր թուլությունը և հոգեհուզական լարվածությունը: Չարժե արհամարհել հոգնածությունը, անհրաժեշտ է շատ հանգստանալ: Եթե հոգնածությունը չափազանց արտահայտված է, այնքան, որ հղին իրեն սպառված է զգում անգամ հանգստից հետո, պետք է բժշկի դիմել. մշտական հոգնածությունը կարող է վկայել սակավարյունության մասին: Նաև անհրաժեշտ է հետևել, որ այտուցները /որոնք այս շրջանում գրեթե անխուսափելի են/ քնից հետո կամ պառկած դիրքով հանգստից հետո անհետանան, հակառակ դեպքում բշկին դիմելը պարտադիր է:
Ի՞նչ անել
- Իրականացնել արյան հետազոտություն ՄԻԱՎ-ի, Վասերմանի ռեակցիայի /սիֆիլիս/ համար:Ցանկացած վարակ հղիության ժամանակ վտանգավոր է, հատկապես սրացման վիճակում: Այդ պատճառով օրգանիզմը ստուգել և հավաստիանալ, որ ամեն բան կարգին է, շատ կարևոր է հղի կնոջ համար:
- Կանանց կոնսուլտացիայում ստանալ ծննդյան վկայագիր, եթե հղիությունը բազմապտուղ է:Փաստաթուղթ, որով հնարավոր է ստանալ պետության կողմից հղիին և ապագա երեխային հատկացվող գումարը*:
- Որքան հնարավոր է քիչ պառկել մեջքի վրա, որպեսզի չառաջանա սիներակի ճնշման համախտանիշ:
Եթե մեջքին պառկելուց կամ նստելուց հետո հղին զգում է օդի անբավարարություն, գլխապտույտ, քրտնոտություն կամ աչքերի առաջ մթնածություն, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք սիներակի ճնշման համախտանիշի ախտանիշներ են:
Անհրաժեշտ է անմիջապես շրջվել կողքի, և ոչ մի դեպքում կտրուկ չկանգնել, այլապես կարող է ուշաթափություն առաջանալ:
26.12.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

